1in.am-ը գրում է.

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով հայ-ռուսական ռազմական համագործակցությանը, նշեց, որ այդ համագործակցության շնորհիվ կարողանում են անվտանգության միջավայր ապահովել:

Առաջին կարևոր փաստաթուղթը Հայաստանի և Ռուսաստանի միջև, նրա խոսքով, ժամանակակից և համատեղելի սպառազինության ձեռքբերման համար հիմք է ստեղծել: Այն ստորագրվել է 2010 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի և ՌԴ պաշտպանության նախարարի միջև: Դա հնարավորություն է տալիս մեր ռազմատեխնիկական զարգացման հիմքեր ստեղծել:

Նախարարն անդրադարձավ նաև վերջին օրերի ռմբակոծություններին: Ուսումնասիրությունները, վերլուծությունները, նրա խոսքով, ցույց են տալիս, որ լարվածությունը լինում է այս կամ այն բանակցային գործընթացից առաջ կամ հետո: Քանի որ հունվարի 19-ի լույս 20-ն է եղել, «սև հունվարի» գոյության իրականության շրջանակներում է եղել: «Նրանք այս օրերին փորձում են սադրանքներ իրականացնել` կրելով մեծ կուրստներ, մտավախություն ունենալով, որ Ղարաբաղյան ուժերը կարող են նաև պատժել: Լարվածություն է տիրում, որն արտահայտվում է կրակոցներով: Մենք անկանոն կրակողներին չենք պատասխանում, մենք պատասխանում ենք դիպուկահարների կրակոցներին»,- ասաց նա:

Նա նաև անդրադարձավ ռազմագերու` Հայաստան վերադարձնելու խնդրին` ասելով, որ աշխատանքները շարունակելու են այդ ուղղությամբ: 

«Կարծում եմ, որ միջազգային կառույցները պետք է համապատասխան ազդեցություն ունենան, նաև Ադրբեջանի ղեկավարությունը պետք է խելամիտ լինի»,- ասաց նա` հավելելով, որ հայկական բանակի պատրաստակամությամբ մենք միշտ պատրաստ ենք լինելու հակահավածի: 

Անդրադառնալով նախորդ գիշեր տեղի ունեցած կրակոցներին, 16-ամյա աղջկա վիրավորվելուն, նախարարը նշեց. «Իրադրությունը վերահսկելի է: Առաջին անգամ չէ, որ կարկոցները շատանում են: Այդ կրակոցների մեծ մասն անկանոն են: Վերջին տարիներին մենք սահմանային բնակչության անվտանգության ապահովման աշխատանքներ ենք իրականացնում: Առաջին անգամ չէ, որ ունենք վիրավորներ: Մենք խորհուրդներ ենք տալիս, որ մնան տանը»,- ասաց նա: Նա նշեց, որ վիրավոր աղջիկը գումարտակի հրամանատարի աղջիկն է: Իսկ հարցին, որ աղջնակը տա՞նն է եղել, նախարարը թոթվեց ուսերը:

«Այսպիսի կրակոցներ միշտ եղել են: Մենք համարժեք պատասխան տալիս ենք: Մենք առաջին գծում եղել ենք պարտադրողի, անհրաժեշտության դեպքում՝ պատժողի դերում,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել