Հայկական պետականության այն ճգնաժամը, որում հիմա ենք, թերևս, ամենախորն է մեր ողջ պատմության մեջ, որովհետև խորը դեգրադացման մեջ է ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր իշխանությունը: Եթե այլ ժամանակաշրջաններում եկեղեցին նեցուկ էր կանգնում ժողովրդին ու գործում էր հանուն ժողովրդի, ապա հիմա միանգամայն այլ պատկեր է: 

Մեր եկեղեցու վերնախավի դեգրադացիան զգալու համար բավական է զուգահեռներ անցկացնել այլ եկեղեցիների վերնախավերի գործողությունների հետ` երկրի համար ճգնաժամային պահերին: Օրինակ, այսօր Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը հրաժարվել է ընդունել նախագահ Յանուկովիչի կողմից շնորհված պետական պարգևը` ասելով, որ ինքը չի կարող ընդունել պարգևներ պայմաններում, երբ փողոցում մարդիկ են զոհվում ու անընդհատ բախումներ են:

Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչպես վարվեց մեր կղերական առաջնորդ Գարեգին Բ-ն` մարտի 1-ին... Կներեք արտահայտությանս համար, բայց նրա տանձին էլ չէր, ինչ-որ բան բարբաջեց, որ եկեղեցին չի կարող խառնվել ու քաշվեց ղրաղ: 

Ցավալի է, բայց փաստ. ինչ վիճակում պետությունն է, էլ ավելի վատ վիճակում հիմա եկեղեցին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել