Վիրավորվել է 16 տարեկան աղջնակ (խաղաղ բնակիչ), մի քանի գյուղերում վնասվել են մարդկանց բնակարանների տանիքները (խաղաղ բնակիչների բնակարաններ), այսքանից հետո երեկ ինչ-որ գյուղապետ այս ամենին քաղաքական երանգ էր ցանկանում հաղորդել: Ընդդիմության որոշ ներկայացուցիչների կողմից այդ գյուղապետը քիչ էր մնում հերոսացվեր: Ի՞նչ է վիրավորների քանակը պետք է ավելի մեծ լինեին, որ դադարեիք քաղաքական դիվիդենտների հետևից ընկնել: «Ստեղ զանգեցինք, էս մեր ընկերն ասեց, խախանդ է և այլն»... 

Ո՞ւր են շատ «մարդասեր», «մարդկանց համար իրենց կյանքը չխնայող իրավապաշտպանները»: Թե՞ իրենց էս անգամ էլ գումար են տվել, որ չխոսեն այս դեպքերի մասին: Սաքունցը գիշերը չի քնում ու ստատուսներ է գրում, երբ ադրբեջանական կողմի հետ մի բան է պատահում, իսկ այս գիշեր հանգիստ քնել է: Իրավապաշտպանները արդարացնում էին Ադրբեջանին, երբ Սաֆարովին ադրբեջանը հերոսացնում էր: Վաղը նույն իրավապաշտպանները իրենց գումարների համար մի հատ անիմաստ հանրահավաք կանցկացնեն ու նեոհայրենասերները ու պրոֆեսիոնալ ակտիվիստները հիացած կտարածեն այդ մարդ կոչվող կատեգորիայի բառերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել