Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի մոտ կամ հիստերիայի նոպա է սկսվել՝ պաշտոնանկության պատճառով, կամ էլ փախուստ իրականությունից: Լրագրողների հետ զրույցներում նա հերքում է, որ իրեն պաշտոնանկ են արել, ու ասում է, որ ընդամենը արձակուրդում է, իսկ ոստիկանապետի որոշումը վախենում է քննարկել՝ հայտարարելով հետևյալը.
«Մեր նախարարն է, պետք է բարկանա, բա ի՞նչ պետք է անի: Իհարկե, համաձայն եմ, այո, համարում եմ՝ թերացել եմ»:
Բաբակեխյան ջան, չես թերացել է՜, դու կամ հանցավոր անփութություն ես դրսևորել, կամ էլ կոռումպացված ոստիկան ես, որովհետև 2011 թվականի նոյեմբերից լինելով Շիրակի մարզի ոստիկանապետ, ոչ մի բան չես արել, որպեսզի դեմն առնես մարզի ու հատկապես Գյումրու կրիմինալիզացիային, ու մինչ օրս էլ Վարդանիկի գերդաստանը քաղաքում ապրում է իր որոշած օրենքներով` երբ ուզում են մարդ են ծեծում, սպանում, կրակում, նվաստացնում, վիրավորում, իսկ քաղաքի ոստիկանությունը իրեն պահում է ծեր իմպոտենտների կույտի պես` անատամ զգուշացումներ ու կեղծ օպերատիվ հետախուզական միջոցառումներ կազմակերպելով:
Ասում եմ` Բաբկեխյանը սենց մի քիչ էլ խոսա, կարող ա իրոք արձակուրդ գնա` մի քանի տարով, ինքն էլ` ՔԿՀ-ներից ինչ-որ մեկի VIP կամեռում անցկացնի:



