Lragir.am-ը գրում է.
Հոլանդացի գիտնականները եզրակացության են եկել, որ կենտրոնացված ջեռուցման համակարգը կարող է նպաստել գիրացմանը: BBC-ը, հղում անելով Մաաստրիխտի Բժշկական համալսարանի մասնագետների խմբի եզրակացությանը, գրում է, որ տանը, գրասենյակում և այլ վայրերում բարձր ջերմաստիճանը հարմարավետություն է տալիս, սակայն մարմիններն ավելորդ կալորիաներ այրելու կարիք չեն ունենում տաքանալու համար:
Հոլանդացի մասնագետների կարծիքով, Ցելսիուսի սանդղակով 19 աստիճանը բավարար է ճիշտ հավասարակշռությունը պահպանելու համար:
Զեկույցում նշված է, որ մարդիկ իրենց ժամանակի 90%-ը ներսում են անցկացնում: «Մենք տաքացնում ենք մեր տներն առավելագույն հարմարավետության համար, մինչդեռ նվազեցնում ենք մարմնի էներգիայի ծախսը, որն անհրաժեշտ է մարմնի ջերմաստիճանը կարգավորելու համար»,- կարծում է մասնագետների խումբը, որը ղեկավարում է դոկտոր Վուտեր վան Մարկեն Լիխտենբելտը:
Նրա կարծիքով, ավելորդ քաշ չհավաքելու համար մարդիկ կարող են նվազեցնել տան ջերմասիճանը կամ ավելի շատ դրսում գտնվել: Ցածր ջերմաստիճանը նորմալ սննդակարգի և վարժությունների հետ զուգակցելիս կարելի է էական արդյունք ակնկալել:
Մեծ Բրիտանիայի Ստիրլինգի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Դալին, կարծում է, որ եթե չես փոխհատուցում, ապա քաշ կկորցնես, սակայն դա միշտ չի աշխատի, դու շոկոլադի սալիկ կցանկանաս: Նրա խոսքով, բարձր ջերմաստիճանը փոքրացնում է ախորժակը և սպառվող մթերքի քանակը:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/society/view/93989
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել