Ջան, Հայաստան ջան, մենակ քո հողի վրա կարան չինովնիկները ու իրենց որդյակները սենց արհամարհեն օրենքն ու ՈՉ ՄԻ պատիժ չունենան: Հիշո՞ւմ եք, սրանից մի երկու շաբաթ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդուն էին մեքենայով բերման ենթարկել, որովհետև կռիվ էր արել: Խուզարկության արդյունքում մեքենայում դանակ ու կանեփանման զանգված էին հայտնաբերել, իսկ համաձայն հաղորդագրության, Դավիթ Նավասարդյանը տվել էր խոստովանական ցուցմունքներ:
Այսօր իմանում ենք, որ որոշվել է Հենրիկի խրոխտ որդի Դավիթի նկատմամբ քրեական գործ չհարուցել` հանցակազմի բացակայության պատճառով: Փաստորեն, կա՛մ Հայաստանում են մարիհուանան լեգալիզացրել, կա՛մ էլ ականատես ենք լինում հերթական կոռուպցիոն գործարքին` միջին օղակի չինովնիկի ու ոստիկանության միջև:
Մինչդեռ, ցանկացած նորմալ երկրում, էս պատմությունը սենց արագ չէին սղացնի, առնվազն, դե իսկ Նավասարդյանը կարող էր մոռանալ իր պաշտոնի մասին, իսկ քանի որ Հայաստանում ենք, մեր մոտ նորմալը մենակ մեր չինովնիկների երեսի կաշին փոխարինող պադոշի հաստությունն ա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել