Տարկետման նոր կարգի, պայմանագրի, գրավի և արտերկրից չվերադառնալու ռիսկերի մասինPanorama.am-ը գրում է.

Կառավարությունը հավանություն է տվել «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում կձևավորվեն օրենսդրական հիմքեր` օտարերկրյա բուհերում ուսում ստանալը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոցի վերածելու դեպքերը բացառելու նպատակով:

Ակնկալվում է, որ օտարերկրյա բուհում սովորելը ուղղված կլինի անձի` միայն կրթական կարիքները բավարարելուն: Ըստ այս պահին գործող կարգի, բանակից տարկետում են ստանում բոլոր նրանք, ովքեր հաղթում են մրցույթներում: Հիմա արդեն տարկետումը կտրամադրվի անհատական մոտեցմամբ, որոշումները կկայացվեն անհատապես:

Panorama.am-ը առաջարկվող տարկետման նոր կարգի վերաբերյալ զրուցել է ԿԳ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանիհետ:

-Ինչո՞ւ ծագեց տարկետում տալու կարգը փոխելու անհրաժեշտությունը, որո՞նք են նոր կարգ սահմանելու նպատակները:

-Մինչ օրս պետությունը փակում էր հնարավոր բոլոր սողանքները, որոնց միջոցով կարելի էր անհիմն խուսափել զինվորական ծառայությունից: Սա այն տեղերից մեկն էր մնացել, որտեղ մարդիկ փորձում էին մանևվրել: Նպատակը հաճախ ոչ թե կրթություն ստանալն էր, այլ բանակից խուսափելը: Դա երևում էր ուսանողների դիմումների ձևերից: Գալիս էին մեզ մոտ շատ մարդիկ և ասում էին` կարևոր չէ, թե որտեղ կընդունվենք: Եղել են բազմաթիվ ուսանողներ, ովքեր դիմել են բոլոր ծրագրերին: Իրենց չի հետաքրքրում, թե ինչ երկրի և ինչ բուհեր են: Այսինքն, իրենց համար կարևորը տարկետում ստանալն է:

Մյուս հիմնավորումը արական և իգական սեռերի հարաբերակցությունն էր: Մենք տարեկան մոտ 200 ուսանող ենք գործուղում, որի 80-90 տոկոսն արական սեռի ներկայացուցիչներ են: Այնպես չէ, որ աղջիկները չեն ցանկանում գնալ-սովորել: Անառողջ մթնոլորտի արդյունքում շատ լավ ուսանողներ, ովքեր գնացել, ծառայել, եկել են, աղջիկներ նաև, չէին կարողանում գնալ սովորելու: Անհավասար պայմաններ էին: Մենք փորձում ենք նպատակային դարձնել այս պրոցեսը: Պետք է գնան սովորելու բոլոր նրանք, ում նպատակն է սովորելը, ոչ թե բանակից խուսափելը:

Սա պետության կողմից արվող ներդրում է նաև լավագույն մասնագետներ պատրաստելու մեջ: Այս առումով մենք շահագրգռված ենք, որ բոլոր մեկնողների նպատակը լինի կրթությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել