Պետհամալսարանի մի շարք լաբորանտներ ու վարչական բաժնի աշխատակիցներ պատրաստվում են աշխատանքից ազատման դիմում գրել, գրում է «Ժողովուրդը»

Բանն այն է, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը խոստացել էր 2014-ի ընթացքում բարձրացնել բուհի աշխատակիցների աշխատավարձը, բայց ավելի ուշ նշել, թե ինքը չի ասել՝ անպայման կբարձրացնի, այլ պարզապես կանի այն, ինչը հնարավոր է:

«Առավոտյան՝ ժամը 9-ին, գնում ենք աշխատանքի և մեր աշխատանքային ժամն ավարտվում է ժամը 6-ին: Այս աշխատանքի դիմաց ստանում ենք ընդամենը 60 հազար: Այս թանկացումների ֆոնին, որին գումարվում է պարտադիր կուտակային կենսաթոշակի համար գանձվելիք տոկոսը, ստացվում է, որ պարզապես գոյություն չենք կարող պահել, ուստի ազատման դիմումներ կգրենք»,- նշել է աշխատակիցներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել