Ֆեյսբուքը երեկ: 23.01.2014
Կուսակցությունը իրավապաշտպան գրասենյակ չէ, պարոնայք:
«Ժառանգությանը» խորհուրդ եմ տալիս կողմնորոշվել՝ նրանք կուսակցությո՞ւն են, թե իրավապաշտպան կազմակերպություն: Հարգելի «Ժառանգության» ներկայացուցիչներ, երեկվա ձեր կազմակերպած ակցիան ՊՆ-ի դեմ կարող էր իրականացնել, ասենք, Արթուրը Սաքունցը: Ուզում եմ ձեզ՝ ռազմական գործի «գիտակներիդ» ասեմ, երբ ասում են՝ «կրակոցներ է հնչում սահմանի ողջ երկայնքով» դա չի նշանակում, որ յուրաքանչյուր մետրի վրա պետք է փամփուշտ դիպչի: Հավատացած եմ՝ դուք սա լավ գիտեք, սակայն քաղաքական դիվիդենտների համար սկսել եք հայրենիքի դեմ աշխատել, չի կարելի:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը անցել է հեքիաթներ հորինելուն: Նրանք այլևս չգիտեն՝ ինչպես ներկայացնեն իրենց կողմի կորուստները, այդ իսկ պատճառով ներկայացնում են անհավանական պատմություններ: Ադրբեջանցին պետք է արդեն գիտակցած լիներ, որ նրա յուրաքանչյուր գործողություն դատապարտված է:
Քաղաքում ֆուրոր է սպասվում, երեկ մի կուսակցության նախագահ խոստացել է, որ քաղաքում «Վճարում ենք 50 դրամ» ակցիա է կազմակերպելու: Այո, դուք բոլորդ լավ հասկացաք, այդ կուսակցության նախագահն Անի Զախարյանն է: Դե ինչ, այսօր ֆուրորաշատ օր է սպասվում: Ուղղակի ես մտածում եմ՝ Անիի շուրջ հավաքված 10.000 հոգին ո՞ր ուղղությամբ են շարժվելու:
Լևոն Արոնյանը միանձնյա առաջատարն է: Արտահայտություն, որին կարոտել էինք: Վերջին օրերի ամենադրական լուրն է սա: Դե ինչ, Լևոն, առաջ դեպի հաղթանակ: Հայը հավատում է քեզ:



