Ռուսամոլությունը լավ բան չէ, ճիշտ ինչպես պարսկամոլությունը, թուրքամոլությունը և բոլոր այլ հնարավոր մոլությունները: Սակայն ռուսատյացությունը արդեն վատ բան է՝ ճիշտ պարսկատյացության և այլ ատյացությունների նման: Միակ արդարացվածը մեզ համար թուրքատյացությունն է: Այո, ես ռուսամոլ չեմ, սակայն ռուսատյաց էլ չեմ: Դրան հակառակ՝ ես ահավոր թուրքատյաց եմ, այն իմ գեների մեջ է մտած ու իմ կամքից կախված չէ:
Այս բոլորը գրեցի՝ տեսնելով, թե ռուսատյացության ինչպիսի ալիք է բարձրացել Հայաստանում: Չի կարելի, այդ աստիճանի ատելությունը լավ բանի չի հանգեցնի, ամենայն ազնվությամբ եմ ասում: Դեռ որ ռուսական 102-րդ բանակը երկրում նստած է, սահմանի վրա ռուսն է կանգնած, մոտ երկու միլիարդ դոլար տրանսֆերտներ Ռուսաստանից է մտնում Հայաստան: Սրանք փաստեր են, որոնց անտեսել ոչ մեկը չի կարող: Կգա ժամանակը, և մենք էլ կազատագրվենք ու ազատ անկախ երկիր կդառնանք, եթե մինչ այդ ժամանակները խելամիտ լինենք ու անցավ գլուխներս ցավոտ ավետարանի տակ չդնենք:
Համբերեք, շատ վեր-վեր մի թռեք, որպեսզի չընկնեք այն կատվի օրը, ում վազքը մինչև մարագն է:
Դեռ որ սեփական ոտքերի վրա նորմալ կանգնել չենք կարողանում՝ առանց հենակների:



