Գյումրիում ոստիկանները բերման են ենթարկել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հանրահայտ որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին: Պատճառը նախորդ օրը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան վրա Սպարտակի հարձակումն է եղել: Միջադեպի «հերոսը» բացատրություններ է տվել ոստիկանությունում, որից հետո ազատ է արձակվել:

Ղուկասյանի կինը՝ Նոնա Ղուկասյանը, սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե նրա վրա ցանկանում են գործ սարքել. 

«Եթե մեքենան անցել է, ուզում են դրանով մարդու վրա պատմությու՞ն ստեղծել, գո՞րծ սարքել: Թող ներկայացնեն ինչ-որ արել է, դրա տեսանյութը: Մենք վախենալու բան չունենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել