Գազի և էլեկտրաէներգիայի սակագների թանկացումներից հետո ՀՀ-ում և Երևանում գործող հացի որոշ արտադրամասերի ղեկավարներ դժգոհում են ոչ միայն գազի բարձր վարձավճարներից, այլև ցածր կալորիականությունից:

ՀՀ Կոտայքի մարզում գործող «Գառնի Սուրիկի լավաշ» գործարանի սեփականատեր Սուրիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում մտահոգված նշել է, որ վերջին երկու-երեք ամիսների ընթացքում սկսել է վնասով աշխատել. 

«Դեռ կարողանում ենք մի քիչ վնասով աշխատել, յոլա ենք գնում: Հիմա մտածում ենք, թե անցած ամսվա գազի վարձն ինչպես ենք մարելու: Նոյեմբեր ամսվա գազի վարձը մի կերպ պարտք ենք արել ու մուծել ենք: Եթե անցած ամսվանն էլ չկարողանանք մարել, ուրեմն հիմնարկությունը կփակվի»:

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գործող «Արև-1» հացի գործարանի տնօրեն Ծատուր Մանուկյանը ևս դժգոհել է գազի որակից. 

«Գազի հաշվիչները հենց «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է տեղադրում: Կալորիականությունն ահավոր ցածր է, ես չգիտեմ, թե ինչպիսի հաշվիչներ են դնում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել