1in.am-ը գրում է.
Շանհայում հայտնի է դարձել H7H9 գրիպից ևս երկու մահացության դեպքի մասին: Այսպիսով, այդ մեգապոլիսում վտանգավոր վիրուսի զոհերի թիվը տարվա սկզբից ի վեր հասել է 4-ի: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Չժեցզյան գավառում հայտնել են ևս 5 նոր հիվանդների մասին: Տարվա սկզբից ի վեր այնտեղ հիվանդացել են 20-79 տարեկան 37 բնակիչներ: Շանհայում ևս մեկ նոր հիվանդ է հայտնաբերվել: Հիվանդներ են հայտնաբերվել նաև Ցզյանսու, Ֆուցզյան և Գուանդուն գավառներում:
Իսկ Չժեցզյան գավառի կենտրոնում՝ Հանչժոյում, արգելվել է շուկաներում կենդանի ընտանի թռչունների վաճառքը: Նմանատիպ արգելքներ են սահմանվել նաև Հարավային և Արևելյան Չինաստանում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_246455.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



