«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Երեւանյան սննդի խանութներում ամանորից հետո զգացվում է սննդի սպառման ծավալների կտրուկ նվազում:
Ըստ խանութների սեփականատերերի, ամեն տարի Ամանորից հետո նման իրավիճակ է ստեղծվում, բայց այս տարի նվազումը չափազանց մեծ է:
«Ամեն տարի էլ սենց է լինում` Ամանորից հետո առեւտուր չի լինում, բայց էս տարին առանձնանում է Երեւանի բոլոր խանութներում: Շատ ապրանքներ երկար ժամանակ է՝ չեն ծախվում: Համ էլ առաջիկայում թանկանալու է նաեւ կաթնամթերքը…»,-նշեց խանութներից մեկի սեփականատերը»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել