Նորից ստիպված եմ գրել սահմանամերձ գյուղերի մասին: Տավուշի մարզի Այգեպար գյուղում հակառակորդի կրակոցից այսօր 16-ամյա մի աղջիկ է վիրավորվել: Նրան արդեն վիրահատել են և կյանքին վտանգ չի սպառնում: Նորից կրկնում եմ՝ կրակոցները Տավուշի մարզի սահմանամերձ գյուղի բնակիչների համար սովորական երևույթ են: Երեկ հայկական կայքերը ողողվեցին այն տեղեկատվությամբ, որ ադրբեջանցիներն անընդմեջ կրակում են գյուղերին, գյուղացիները տագնապի մեջ են ու պատրաստվում են ամեն պահի լքել գյուղը: Այն, որ կրակել են երեկ և այսօր, դա ոչ ոք չի հերքում, բայց ի՞նչ եք կարծում, Ադրբեջանում չեն կարդու՞մ հայկական կայքերում տեղադրված նյութերը՝ այն էլ այս օրերին: Այն էլ ինչպես են կարդում: Երեկ հայկական լրատվամիջոցները ուղղակի ադրբեջանական ջրախացին ջուր լցրեցին: Եթե երեկ լրագրողները ոգևորված չգրեին, որ գյուղերի բնակիչները տագնապի մեջ են, այսօր ադրբեջանցիները ավելի քիչ ագրեսիվ կլինեին, ու մի գուցե այս դեպքն այսօր չլիներ: Բա երեկ գրել էիք, որ գյուղը պատրաստվում են լքել բնակիչները: Բնական է. չէ՞, որ կրակոցներն այսօր պետք է շարունակվեին, որովհետև Ադրբեջանում գիտեն, որ այդ գյուղերի բնակիչները «տագնապի մեջ են ու հեսա դատարկելու են գյուղը»: Ով էլ լիներ, նույն ձև կվարվեր:
Հ.Գ. Գոնե այս դեպքը լրագրողների համար պետք է դաս լինի, որ առանց երկար-բարակ մտածելու ու մենակ դիտումներ ապահովելու համար նման բովանդակությամբ գրառումներ չկատարեն, որ հետո էլ ադրբեջանցիները դա հիմք չընդունեն հետագա գործողությունների համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: