
«Doctor house» ֆիլմի դերասան Հյու Լորին հանդես է գալիս ռուսական արտադրության ապրանքների դեմ: 54-ամյա դերասանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ կմիանար ռուսական ապրանքների դեմ բոյկոտին, եթե այդպիսիք, իհարկե, լինեին: «Միակ բանը, որ ռուսները կարողանում են լավ անել, ամբողջ աշխարհը դեպրեսիայի մեջ գցելն է»,- գրել է դերասանը:
Երբ որպես նրա ասածին ի հակադրություն, բերել են ռուսական օղու օրինակը, Հյու Լորին պատասխանել է. «Ռուսական օղին լավն է միայն ջեռոցը մաքրելու համար, իսկ ես անձամբ նախընկրում եմ լեհականը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



