1in.am-ը գրում է.
Այն մարդիկ, ովքեր ճաշի ընթացքում ավոկադո են ուտում, օրվա երկրորդ կեսին ավելի քիչ են ուտելու ցանկություն ունենում, քանի որ այդ միրգը մեծացնում է հագեցված լինելու զգացողությունը: Այդ մասին հաղորդում են «Լոմա Լինդա» համալսարանի հետազոտողները:
Նրանք հայտնաբերել են, որ այն մարդիկ, ովքեր թարմ ավոկադոյի կես բաժին են ավելացնում իրենց ճաշին, 40 %-ով ուտելու ավելի քիչ ցանկություն են ունենում հաջորդ երեք ժամերի ընթացքում: Սննդակարգում ավոկադոյի կիրառումը նվազեցնում է քաղցածության զգացողությունը՝ կալորիաների ու ճարպի շնորհիվ, բայց դրա հետ մեկտեղ չի բերում արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանը: Թարմ ավոկադոյի կեսը պարունակում է մոտ 150 կալորիա:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_246425.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



