Ծանոթացեք խնդրեմ. սա բուլղարական Բաիլովո գյուղից 98-ամյա աղքատ Դոբրի պապիկն է , ով ամառ-ձմեռ հագնում է նույն մաշված հագուստը և ում հաճախ կարելի է տեսնել Սոֆիայում Սուրբ Ալեկսանդր Նեվսկու վանքի մոտ: Ամեն օր նա շուտ արթնանալով 10 կիլոմետր ոտքով քայլում է և Բաիլովո գյուղից հասնում է մայրաքաղաք՝ Սոֆիա: 2010 թվականին, Սուրբ Ալեկսանդր Նեւսկու վանքի մասին վավերագրական ֆիլմի նկարահանման ժամանակ բուլղարական հեռուստալրագրողներից մեկը վանքի արխիվում մի շատ զարմանալի հայտնագործություն է արել. ամենամեծ անհատական նվիրաբերությունը , որը երբևէ ստացել է վանքը՝ 40 000 Եվրո, կատարվել է աղքատ ծերունի Դոբրիի կողմից: 98-ամյա ծերունին ոչ մի գրոշ չի ծախսում այն գումարից, որը նրան տալիս են մարդիկ որպես ողորմություն: Նա ապրում է իր ամսական 100 եվրո թոշակով: Ծերուկ Դոբրին օգնում է նաև ուրիշներին: Օրինակ, նա վճարել է ջեռուցման և լուսավորության անջատման եզրին գտնվող մի մանկատան կոմունալ վարձերը: Բայց ծերուկ Դոբրիի բոլոր բարի արարքների մասին մենք երբեք չենք իմանա, քանի որ նա դրանց մասին երբեք չի բարձրաձայնում: Այո՛, ի տարբերություն շատերի նա իսկական բարեգործ է, և արժանի է փառքի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել