«Դ!եմ եմ». Հուսով ենք վերջ կտրվի մեր դիրքորոշման շուրջ անհարկի մեկնաբանություններինPanorama.am-ը գրում է.

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

««Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը իր առջև խնդիր է դրել պայքարել գործող «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի, դեմ, քանի որ այն բնորոշող բազմաթիվ նորմեր հակասոցիալական են, հակասահմանադրական են, սահմանափակում և խախտում են քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու ազատությունները:


Քանի որ օրենքը շոշափում է սոցիալական քաղաքականության կարևորագույն հարց, մեր առջև դրված է նպատակ՝ լուծելու սոցիալ-քաղաքական կաևորագույն խնդիր՝ ի շահ ՀՀ քաղաքացու: Այս իմաստով մենք, ուզենք, թե չուզենք, գտնվում ենք որոշակի քաղաքական հարթության մեջ: Բայց մենք չենք կարող քաղաքական հավակնություններ և նկրտումներ ունենալ այն պարզ պատճառով, որ մենք որևէ կերպ չենք ձգտում քաղաքական իշխանության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել