Lurer.com-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի հայրը championat.com-ին տված հարցազրույցում նշել է, որ ֆուտբոլիստը կարող է խաղալ ցանկացած մակարդակում:
Հարցազրույցից մեկ հատված ներկայացնում ենք ստորև.
«Եթե այժմ նույնիսկ «Բարսելոնայից» առաջարկ կլինի, համոզված եմ, որ Յուրան այնտեղ էլ լավ կխաղա: Նա պատրաստ է խաղալ ցանկացած թիմում: Դժվար կլինի առաջին երկու-երեք շաբաթը: Միշտ նրան ասում եմ` դու այնպիսի մարդ ես, ինչպես բոլորը, լինի Մեսսի, Ռոնալդու..: Նրանք նույնպես երկու ոտք և երկու ձեռք ունեն: Պարզապես պետք է հավատաս ինքդ քեզ: Հայաստանի և Ամերիկայի հավաքականների միջև ընտրությունը եղել է Յուրայի որոշումը: Ես նրան աջակցեցի իհարկե, սակայն ասացի, որ եթե Ամերիկայի հավաքականում խաղաս, ապա հնարավորություն կունենաս Աշխարհի առաջնությանը մասնակցելու: Իսկ Հայաստանի ընտրանու կազմում` այնտեղ հայտնվելու հնարավորությունը փոքր կլինի: Սակայն, նա հստակ որոշել էր: Այո, Աշխարհի առաջնությունը ֆուտբոլիստի համար բոլորովին այլ մակարդակ է: Սակայն, երբ դու օգնում ես հարազատ ժողովրդիդ հասնել այդ մակարդակին, դա շատ կարևոր է»: