Հոլիվուդյան աստղ Ջոննի Դեպպի և ամերիկացի դերասանուհի եւ մոդել Էմբեր Հիրդի ամուսնության մասին լուրը անսպասելի էր բոլորի համար: 14 տարվա համատեղ կյանքից հետո Դեպպը եւ ֆրանսիացի դերասանուհի Վանեսա Պարադին այդպես էլ պաշտոնապես չէին ամուսնացել: Անգամ երկու երեխաների առկայությունը հիմք չէր զույգի համար՝ օրինականացնելու իրենց հարաբերությունները: Այս առումով բավականին հետաքրքիր էր, թե ինչպես է Վանեսան վերաբերվում 50-ամյա Դեպպի ամուսնությանը: Պարզվում է՝ Վանեսան շոկի մեջ է այդ լուրից: «Վանեսան կարծում է, որ Ջոննի Դեպպը միջին տարիքի տղամարդու ճգնաժամ է ապրում»,- ShowbizSpy ամսագիրը մեջբերում է դերասանուհու մտերիմներից մեկի խոսքերը: Վանեսա Պարադին նաև վստահ է, որ Էմբեր Հիրդը հոլիվուդյան շարքային կարիերիստ է, ով Ջոննի Դեպպի շնորհիվ փորձում է հայտնի դառնալ եւ հարստանալ: «Օրինական ամուսնությունը երբեք Դիպպի եւ Վանեսայի պլաններում չի եղել: Դեպպը միշտ ասել է, որ ամուսնանալ երբեք չի պատրաստվում, և որ ամուսնական վկայականը միայն անիմասն թուղթ է»,- գրում է ամսագիրը:

Վանեսա Պարադին իր հերթին որոշել է կտրուկ փոխել իր արտաքին տեսքը: Նա այժմ կարճ սանրվածք ունի:
Հիշեցնենք, որ Ջոննի Դեպպը և Վանեսա Պարադին իրենց բաժանման մասին հայտնել էին 2012 թվականի ամռանը: Լուրեն են պտտվում, որ Դեպպը Էմբեր Հիրդի հետ հանդիպում էր դեռևս 2011 թվականից: