Panorama.am-ը գրում է.
The Guardian» պարբերականը տպագրել է «Առաջին համաշխարհային պատերազմ. Վերապարծների հիշողությունները» խորագրով հոդված, որում ներկայացրել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 106-ամյա Օվսաննա Գալուստյանի պատմությունը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Հայոց ցեղասպանության վերջին վերապրած Օվսաննա Գալուստյանը, ով 106 տարեկան է, լավ գիտե, թե որն է իր առաքելությունը այդ իրադարձություններից մոտ մեկ դար անց:
«Աստված ինձ թույլ է տվել այսքան երկար ապրել, որպեսզի կարողանամ պատմել պատմությունը»,-նշել է վերջինս:
Օվսաննան ծնվել է 1907թ. Կ. Պոլսից 100 կմ արևելք ընկած Ադաբազար քաղաքում: Նա ապրել է գեղեցիկ տան մեջ, որի դիմաց եկեղեցի է եղել: Ադաբազար քաղաք 1914 թվականին 12,5 հազար հայ բնակչության համար առևտրային և արհեստագործական կարևոր կենտրոն է եղել:
«Հույներն ու թուրքերն անգամ հայերեն էին խոսում»,- պատմել է Օվսաննան:
Նա ութ տարեկան է եղել, երբ 1915 թվականին Երիտթուքրերի կառավարությունը հրահանգել է իրագործել հայերի տեղահանությունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



