Շան և իր տիրոջ միջև առկա ամուր կապն ու նվիրվածությունը արտացոլող լուսանկարը տարածվեց ողջ համացանցով և հուզեցին միլիոնավոր մարդկանց սրտերը: Լուսանկարում պատկերված է, թե ինչպես է ոստիկանական շուն Ֆիգոն վերջին հրաժեշտը տալիս իր մարդ-գործընկերոջը՝ Կենտուկիի ոստիկանության աշխատակից Ջեյսոն Էլիսին՝ վերջինիս հուղարկավորության ժամանակ:

Լուսանկարում տեսնում ենք, թե ինչպես է Ֆիգոն թաթը դրել Էլիսի դագաղին: 33-ամյա Էլիսը սպանվել է դարանակալման ժամանակ: Այս լուսանկարի տակ հարյուրավոր մեկնաբանություններ հայտնվեցին, երբ այն տեղադրվեց Reddit կայքում: Կայքի օգտատերերից մեկը գրել է. «Շները հոտառությամբ զգում են, երբ ինչ-որ մեկը մահանում է: Վստահ չեմ, թե արդյո՞ք այս շունը զգում է, որ դագաղում հենց իր գործընկերն է, սակայն կարծում եմ, որ զգում է»:

Police Dog Figo Pays Lasts Respects To His Fallen Partner, Officer Jason Ellis

Իր գործընկերոջ մահից հետո Ֆիգոն դադարեց հանդես գալ իբրև ոստիկանական շուն և ներկայումս ապրում է Էլիսի ընտանիքի հետ: Բարդսթոունի ոստիկանապետ Ռիկ Մակքաբին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է, որ շունն ու Էլիսն իսկական ընկերներ էին, որոնք ամեն հարցում օգնում էին իրար:    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել