1in.am-ը գրում է.
Hermitage Capital Management ներդրումային հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ուիլյամ Բրաուդերի կարծիքով՝ ռուսական համակարգը չի դիմանա, եթե մեկ բարել նավթի գինը ցածր լինի 60 դոլար շեմից՝ հաղորդում է The Telegraph-ը:
«Այն ամենը, ինչ պահանջվում է, մեկ բարել նավթի գնի նվազումն է մինչև 60 դոլար, և Պուտինը կհեռանա մեկ տարվա ընթացքում: Դուք կզարմանաք, թե իրականում համակարգն ինչքան փխրուն է»,- ասել է Բրաուդերը:
Ուիլյամ Բրաուդերի կարծիքով, ով իրեն անվանում է «Պուտինի համար մեկ թշնամի», Ռուսաստանին չեն օգնի նաև միջազգային պահուստները:
«Մենք 2008թ. տեսանք՝ ինչպես ամեն ինչ փլուզվեց մի քանի ամիսների ընթացքում՝ չնայած Ռուսաստանն աշխարհում երրորդն էր պաշարների ծավալով: Այդպես չպետք է լիներ, բայց եղավ»,- ասել է նա:
Բրաուդերը կարծում է, որ Ռուսաստանում կարող են սկսվել փողոցային անկարգություններ, ինչպես նաև Ուկրաինայում, որոնց համար կատալիզատոր կարող են հանդիսանալ նավթը կամ պահուստային դաշնային համակարգի քաղաքականությունը: Նրա խոսքերով՝ Պուտինի դաշնակիցները կհրաժարվեն նրանից, երբ խնդիրներ առաջանան:



