Aravot.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից շարունակվում է ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ամենօրյա խիստ հսկողությունը: Ձևավորված աշխատանքային խմբերի միջոցով ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնող անձանց հայտնաբերելու նպատակով շրջայցեր են կատարվում մայրաքաղաքի 12 վարչական շրջանների փողոցներում, բակային տարածքներում, ինչպես նաև շքամուտքերում: 2013 թվականի ընթացքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման նպատակով ձեռնարկված աշխատանքի արդյունքում հայտնաբերվել և համապատասխան վարչական արձանագրություններ են կազմվել իրավախախտման 328 դեպքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.aravot.am/2014/01/23/424950/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



