1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ը ծրագրում է այս տարի Երկրի մակերևույթի և մթնոլորտի ուսումնասիրման համար ուղեծիր ուղարկել 5 գիտական սարքավորում, որոնցից 2-ը կտեղակայվեն Միջազգային տիեզերակայանում: 

Ինչպես հայտարարել է NASA-ն, դրանց օգնությամբ գիտնականներն ակնկալում են ստանալ նոր արժեքավոր տեղեկություններ, որոնք կօգնեն նրանց կլիմայի հետազոտման, եղանակի կանխատեսման, շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ պայքարի գործում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Սարքերից առաջինն ուղեծիր կուղարկվի հունիսին և կկիրառվի Համաշխարհային օվկիանոսի վրա օդի հոսանքներին հետևելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել