1924թ.-ից ի վեր կազմակերպվող ձմեռային օլիմպիական խաղերը ոգեշնչել են շատերին: Ձմեռային օլիմպիադայի պատմության ընթացքում բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել, որոնք ֆիքսվել են լուսանկարիչների օբյեկտիվների միջոցով: Այս հոդվածում առանձնացրել ենք ձմեռային օլիմպիական խաղերի պատմության ամենախորհրդանշական լուսանկարները, այդ թվում վտանգավոր վթարների, ցավալի կորուստերի ու ապշեցուցիչ դիրքերում հայտնված մարզիկների լուսանկարները:

1964թ.-ին Ավստրիայում կայացած Ինսբրուքի օլիմպիական խաղերի ժամանակ դահուկասահորդի թռիչքի տեսարանը:

1232565_10

1980թ.-ի փետրվարի 24-ին Լեյք Պլասիդում (Նյու-Յորք) տեղի ունեցած ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ԱՄՆ-ի հոկեյի թիմը, Ֆինլանդիայի թիմին հաղթելով 4-2 հաշվով, նշում է ոսկե մեդալի հաղթանակը:

245947_10

Իտալացի Մարիո Դեզոլտը՝ 1994թ.-ին Լիլհեմերի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ (Նորվեգիա):

1227147_10

1988թ.-ին Կանադայում տեղի ունեցող Կալգարիի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ շվեդ Ժոակիմ Կարիբերգը արագ չմշկավազքի ժամանակ վայր է ընկնում, ու Սովետական Միության չմշկասահորդ Անդրեյ Բոբրովը նրան 1500 մետր անցնում է:

1268101_10

1998թ.-ին Ճապոնիայում ընթացող Նագանոյի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ֆինլանդացի Անտի Տորմանենը Չեխիայի հանրապետության ներկայացուցիչ մարզիկ Ակուա Ուինգի «օգնությամբ» բախվում է ապակուն:

1291552_10

Ամերիկացի գեղասահորդ Դիք Բաթոնը 1948թ.-ին Սեյնթ Մորիցի ձմեռային օլիմպիական խաղերի նախավարժանքի ժամանակ: 1952թ.-ին Նորվեգիայի Օսլո քաղաքում տեղի ունեցող օլիմպիական խաղերի ժամանակ Բաթոնը ոսկե մեդալ հաղթեց երկու անգամ: Բաթոնը առաջին ամերիկացին էր, որ օլիմպիական խաղերի ժամանակ գեղասահքում ոսկե մեդալ բերեց երկրին ու հաջողությամբ կատարեց կրկնակի աքսել հնարքը՝ այն առաջին անգամ  փորձարկելով դրանից միայն երկու օր առաջ:

51955726_10

1994թ.-ի Նորվեգիայում Լիլհեմերի ձմեռային խաղերի բացման արարողության ժամանակ նորվեգացի դահուկացատկորդ Սթեյն Գրուբենը պատրաստվում է վերևից իջեցնել օլիմպիական ջահը:

1216349_10

Ատլետները տղամարդկանց 50 կմ դահուկասահքի մրցության ժամանակ՝ 2010թ.-ի փետրվարի 28-ին, Վանկուվերի (Կանադա) ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ:

97176505_10

Գերմանացի դահուկասահորդը՝ Գերմանիայում անցկացվող ձմեռային օլիմպիական 4-րդ խաղերի մրցության ժամանակ: Հանդիսատեսի մեջ կանգնած են նաև նացիստական համազգեստով ֆաշիստները: 1936թ.-ի փետրվարի 8:

51887856_10

Ճապոնիայի Նագանոյի քաղաքում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ դահուկասահորդը սահելուց առաջ վերևից դիտում է տարածքը, 1998թ.-ի փետրվարի 12:

321668_10_0

Համարի (Նորվեգիա) ձմեռային օլիմպիական խաղերի նախավարժանքի ընթացում ամերիկացի գեղասահորդուհիներ Տոնյա Հարդինգը (ձախից) և Նենսի Կերիգանը (աջից) խուսափում են միմյանցից: Կերիգանը 1994թ.-ին ԱՄՆ օլիմպիական նախապատրաստական խաղերի ժամանակ ծնկի վնավածք էր ստացել, և հետագայում պարզվել էր, որ Հարդինգի նախկին ամուսինն էր կազմակերպել այդ հարձակումը, որպեսզի Հարդինգի հաղթելու շանսերը մեծանան թե՛ նախապատրաստական, թե՛ օլիմպիական խաղերում: 1994թ.-ի փետրվարի 17:

51967127_10

Իտալիայի մարզիկ Գերդա Ուեիսենշտեները մրցության պահին՝ 1994թ.-ի Լիլհեմերի (Նորվեգիա) օլիմպիական խաղերի ժամանակ:

1227092_10

Կանադայի թիմին Կալիֆորնիայում տեղի ունեցած ձմեռային օլիմիպիական խաղերում հոկեյի խաղում հաղթելու համար ամերիկյան հոկեյի թիմի խաղացողները շնորհավորում են միմյանց: Նրանց հաղթանակաը հաճախ «հրաշք» էին որակում, քանի որ Կանադայի ու Սովետական Միության թիմերը անգերազանցելի էին համարվում: 1960թ.-ի փետրվարի 25-ին:

Ap6002250105

Ջամայկայի բոբսլիի թիմը՝ 1988թ.-ի Կալգարիի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ: Թիմի անդամներ Նելսոն Քրիս Սթոքսը, Դուդլի Սթոքսը, Դեյվոն Հերիսն ու Մայքլ Ուայթն առաջինն էին, որ իրենց երկիրը ներկայացնում էին օլիմպիական խաղերի այս մրցաձևում:

78953984

2006թ.-ի Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ազատ գեղասահքի մրցության ծրագրից ճապոնացի Շիզուկա Արակավան (կենտրոնում) արձագանքում է իր ստացած միավորներին: Ամբողջական ծրագրից հետո նա արժանացավ կանանց գեղասահքի ոսկե մեդալին:

56923641_101932թ.-ի փետրվարի 4-ին Նյու-Յորքում ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Օլիմպիական միջազգային կոմիտեի նախագահ Բեյլետ Լեյտորը (կենտրոնում, ձեռքը վերարկուի տակ) կանգնած է Նյու-Յորքի նահանգապետ՝ հետագայում ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի հետ:

81384447_10

1988թ.-ի Կալգարիի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ կանանց չմշկասահքի ընթացքում արված լուսանկար:

1554673_10

Կանադացի հոկեյի դարպասապահ Ռոբերտո Լուոնգոն տափօղակը բաց է թողնում դարպաս՝ Կանադա-Ֆինլանդիա՝ 2006թ.-ի փետրվարի 19-ին տեղի ունեցող խաղի ժամանակ:

56886989_10

Կալգարիի (Կանադա) 1988թ.-ի փետրվարի 14-ին ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ տղամարդկանց 1000մ չմշկասահքի ընթացքում երկրորդ անգամ վայր ընկնելուց հետո՝ ամերիկացի չմշկասահորդ Դեն Ջենսենը գլուխը ձեռքերում պահած նստած է սառույցին:

53112053_10

Նորվեգացի դահուկասահորդ Տորբջորն Յիգեսեթը թռչում է օդում՝ 1964թ.-ի Ինսբրուքի (Ավստրիաձմեռային օլիմպիական խաղերի դահուկացատկի մրցության ժամանակ:

2661003_10

Ռուս զույգ Ռոման Կոստոմարովն ու Տատյանա Նավկան գեղասահքի պարի մրցության ժամանակ՝  Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ, 2006թ.-ի փետրվարի 20:

56893951_10

Բոբսլեյի մրցության վերջին չորրորդ օրը սառույցի վրա վնասվածք ստացած ավստրալացի Ջերարդ Կոհլերին բուժօգնություն են ցույց տալիս՝ 2006թ.-ին փետրվարի 9-ին Թուրինի օլիմպիական խաղերի ժամանակ:

56886505_10

1-ին օլիմպիական խաղերի մասնակից նորվեգացի 11-ամյա չմշկասահորդ Սոնիա Հենին Ֆրանսիայում: Նա նպատակադրվել էր հասնել ոսկե մեդալի, ու 15 տարեկանում կարողացավ հասնել իր նպատակին: 1924թ., հունվար:

2673963_10

Վանկուվերի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ սնոուբորդիստը թռչում է օլիմպիական օղակների միջով, 2010թ. փետրվարի 12:

96631785_10

Սլովակիայից Էվա Հակովան ալպիական դահուկասահքի կանանց մրցության երրորդ օրը՝ Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ, փետրվարի 13, 2006թ.:

56835985_10

Կանանց գեղասահքի ոսկե մեդալակիր ճապոնիացի Շիզուկա Արակավան՝ Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի գալա-ներկայացման ժամանակ, փետրվար 24, 2006թ.:

56930834_10

Չմշկասահքի աշխարհի չեմպիոն Ջո Մուրը մարզվում է 1924թ.-ին Ֆրանսիայում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ:

142623321

Ամերիկացի Շաուն Ուայթը՝ Վանկուվերի ձմեռային օլիմպիական խաղերի սնոուբորդի տղամարդկանց մրցության 6-րդ օրը, փետրվարի 17, 2010թ.:

96813217_10

3-2 հաշվով ԱՄՆ թիմի դեմ հաղթանակ տանելուց հետո Կանադայի հոկեյի թիմի ավագ Սքոթ Նիդերմայերը ձեռքով ողջունում է երկրպագուներին՝ Վանկուվերի ձմեռային օլիմպիական խաղերի 17-րդ օրը, փետրվարի 28, 2010թ.:

97180063_10

Ձմեռային օլիմպիական 19-րդ խաղերի բացման արարողության հրավառությունը Յուտայում՝ 2000թ.-ի փետրվարի 8-ին:

51515872_10

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել