Երկիրը փոխելու համար պետք չի ընտրողների համոզել ընտրել լավագույններին ուղղակի մի 50 000 հազարով, (իսկ այդքան կարգին մարդ Հայաստանում հաստատ կա) պետք է նստել կառավարության իր նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների շնչին ու դա ոչ այնքան ցույցերով այլ ամենօրյա պահանջներով, հարցումներով, նրան ծառայության մղող օրինական գործողություններով մի խոսքով «մրսացնելով»: Իրենք պետք է հիշեն, որ իրենք ծառա (մինիստր) են «Սիմոն տար Սիմոն բեր»: Ու ինչպես պատմվածքի հերոս Սիմոնը հրաժարական տվեց ու գնաց իր գյուղ ասելով «էլ չեմ կարող աղա» իրանք էլ կգան ու կասեն էլ «չենք կարող աղա» (ժողովուրդ) կամ կկարողանան «չերեզ նեմագու»: Նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը չպետք է գերազանցի երկրի միջին աշխատավարձի չափը: Բնական սելեկցիայի արդյունքում կմնան աշխատել կարողացողները և ծառայելը որպես հոգևոր պահանջմունք ընկալողները: Այս ամենից զատ պետք է քնելուց առաջ լողանալ, աղոթել, կատարել ամուսնական պարտականությունները, ֆուտբոլ խաղալ, այցելել մշակութային օջախներ և հիշել, որ սաղ սուտ ա...ՃՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել