Իրոք հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Գյումրիում: Ինչպես երևի արդեն գիտեք, երեկ չէ առաջին օրը՝ գիշերը, Վարդանիկ Ղուկասյանի (պոռնկ)որդին` Սպարտակ Ղուկասյանը, երկու մեքենայով խմած վիճակում ժամանել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ և սկսել է հայհոյել, սպառնալիքներ հնչեցնել ու օդ կրակել: Ինքը` Բալասանյանը, տանը չի եղել, բայց եղածը ֆիքսել են փողոցում տեղադրված բազմաթիվ տեսախցիկները: Եթե նույն բանն արած լինեին Վարդանիկի հանդեպ՝ հիմա Գյումրին մարտի դաշտի էր վերածվել: 

Շնորհիվ Վարդանիկի և իր վիժվածքի՝ երբեմնի մշակութային մայրաքաղաքը վեր է ածվել Հայաստանի կրիմինալ մայրաքաղաքի, բայց Բալասանյանը, կարծես թե, չի ուզում ընդունել խաղի՝ «վարդանիկական» կանոնները, ու պարզապես դիմել է ոստիկանություն` ապօրինության դեմ պայքարելով օրենքի շրջանակներում: Սա, իրոք, գովելի եմ համարում ու կրկնօրինակման արժանի նախադեպ՝ ինչպես չինովնիկների, այնպես էլ շարքային քաղաքացիների համար, որովհետև ժամանակն է ձերբազատվել 90-ականների սուտի գողական մտածելակերպից:

Ինչևէ, իսկ ոստիկանությունն ի՞նչ է անում... իսկ ոստիկանությունը, համենայն դեպս դրա Գյումրու հատվածը, վախկոտ տուզիկի նման պոչը մտցրել է քամակը, որ ամեն կերպ վրայից ցրի էս պատմությունը. սկզբում հերքում էին, թե նման բան է եղել, հետո, երբ Բալասանյանը տարածեց տեսագրությունը, հարեմի կրտած եվնուխի պես մի հատ ղզիկական հաղորդագրություն տարածեցին, թե բա ուսումնասիրում ենք տեսագրությունն ու մամուլի հրապարակումները... Եվ նկատեք՝ սա այն դեպքում, երբ օրեր առաջ նույն Վարդանիկը զենք էր հանել Գյումրու ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ ընդհարման ժամանակ: 

Ակամայից հարց է ծագում՝ ուղղված Վլադիմիր Գասպարյանին. «Պարոն ոստիկանապետ, Գյումրու ոստիկանություն մենակ կուռկուռի ձագե՞րն են գործի ընդունվում, թե Գյումրին արդեն գաղութ ա, Վարդանիկն էլ այնտեղ պախանն ա»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել