![]() |
|
Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հերոսաբար զոհված սերժանտ Արմեն Հովհաննիսյանը իսկապես մեր ժամանակների հերոսն է:
Բնականաբար, միանում եմ այն բոլոր խոսքերին, որ արտահայտում են մեր քաղաքացիները` անկախ տարիքից, սեռից, պաշտոնից, մասնագիտությունից… Գլուխ եմ խոնարհում նրա ընտանիքին, նրա մանկավարժներին մեր այս հակասական իրականության մեջ նման զավակ, նման քաղաքացի դաստիարակելու համար…Սակայն, միաժամանակ ուզում եմ, որ մենք` բոլորս, չմոռանանաք Արմենին, նրա ընտանիքին…
Ցավակցություններ, գովասանքներ, մեդալ, մոմավառություններ, խոսքեր…
Դրանք կարևոր են, բայց հույս ունեմ, որ ՀՀ ՊՆ-ն, պետական մյուս կառույցները, հասարակական կազմակերպությունները, մենք` բոլորս, այդ և համանման մյուս ընտանիքներին պարտավոր ենք մշտապես պահել հոգատարության և ուշադրության կենտրոնում: Գուցե անհրաժեշտ է պետական հոգածության ինչ-որ ծրագիր, կառավարության որոշում նման ընտանիքներին օժանդակելու համար: Պետք է մտածել, պետք է անպայման մտածել այդ ուղղությամբ... Թե չէ ստացվում է այնպես, որ մի որոշ ժամանակ անց մոռանում ենք…Մոռանում ենք բոլորս, մոռանում, որ նրանք` նման զինվորները, ծառայում և զոհվում են մեր Հայրենիքի, բոլորիս խաղաղ ու անվտանգ կյանքի համար…
Պետք է անշեջ կրակի նման վառ պահենք մեր հերոս զինվորների հիշատակը, ճանաչենք անուն առ անուն, այլապես մենք լիարժեք պետություն, լիարժեք հասարակություն չենք դառնա…




