
6-ամյա Մուլան Ջամիլա բենգալյան վագրը համբուրում է իր մասին հոգ տանող 33-ամյա Աբդուլա Շոլեհին՝ Ինդոնեզիայի Մալանգ բնակավայրում իրենց տան կողքի այգում, 2014 հունվարի 20-ին:
Ինդոնեզացի Աբդուլա Շոլեհը մահմեդական ուսանող է, ով դարձել է վագրի լավագույն ընկերն ու նրա շուրջօրյա դայակը: Մուլանի տեր 51-ամյա Նոյեր Մուհամադ Շոլեհը Աբդուլահին խնդրել է Մալանգի Դիլեմ գյուղում խնամել վագրին, երբ նա ընդամենը 3 ամսեկան էր: Աբդուլա Շոլեհը հաճախ քնում է, խաղում ու մարտի բռնվում հսկայական վագրի հետ: Զույգն այնքան անբաժանելի է, որ Աբդուլան հաճախ իր քնելու վայրը պատրաստում է հսկայական «կատվի» կողքին: Մուլանն այժմ 178կգ է կշռում, ունի երեք մետր երկարություն՝ ներառյալ պոչը ,և մեկ մետր հասակ: Անվտանգության նկատառումներով ՝ նրանք ստիպված են եղել մետաղյա ճաղերով առանձնացնել վագրին, որպեսզի Աբդուլան այդքան չմոտենա վագրին: Մուլանին օրը երկու անգամ կերակրում են՝ 6կգ հավի կամ այծի մսով:
Մուհամեդի ու Մուլան վագրի ապշեցուցիչ լուսանկարները դիտեք ստորև:















