1in.am-ը գրում է.

Արյան մեջ օմեգա-3 ճարպաթթուների բարձր մակարդակը, որոնք հանդիպում են ձկան յուղում, նպաստում է ուղեղի զանգվածի պահպանմանը և տարեց հասակում դանդաղեցնում դրա ծերացման գործընթացը՝ նվազեցնելով Ալցհեյմերի հիվանդության զարգացման հնարավորությունը: Այս մասին գիտնականները հայտարարում են Nuerology ամսագրում հրապարակված հոդվածում:

«Ճարպաթթուների նման բարձր մակարդակի կարելի է հասնել հատուկ սննդակարգի կամ սննդային հավելումների օգնությամբ: Մեր ստացած արդյունքները վկայում են այն մասին, որ դրանք զգալիորեն դանդաղեցնում են ուղեղում նեյրոնների մահանալու գործընթացը, ինչ էլ, ըստ էության, այն երիտասարդացնում է 2 տարով»,- հայտարարել է Հարավային Դակոտայի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Փոթալան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել