Ոմանք ուզում են վիճել, որ միակ հարցը, որ ՄԻԱՑՆՈՒՄ Է Հայ ժողովրդին, դա ցավն է Ցեղասպանության, որի ոգեկոչման համար, չկա որևէ կազմակերպություն կամ կուսակցություն, որ չմիանա այս ցավի սգատոնի առիթով։
Ես երբեք Ապրիլ 24-ին խմբով կամ որևէ մեկի հետ չեմ այցելում հուշարձան. ինքս ինձ, իմ զավակների հետ փորձում ենք մեր ցավը տանել մեր անձնական խղճի հետ միասին։
Սակայն ինձ ՄԻԱՑՆՈՒՄ Է իմ ժողովրդի հետ՝ անկախ որևէ մեկի քաղաքական, կրոնական, կամ գիտակցական պարագային, Հայ Ժողովրդի ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ, ՑՆԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻ ԾՐԱԳՐԵՐԸ, ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ, ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՅ ՏԵՍՆԵԼՈՒ ՈՒ ՊԱՅՔԱՐԻ ՃԻՇՏ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԳՏՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՒՄ։ ԴԱ ԻՆՁ ՀՈՒՅՍ ՈՒ ՀԱՎԱՏ Է ՏԱԼԻՍ, ՈՒ ԼՈՒՅԵՐԻ ՄԵՋ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ։
Ինձ միացնում է իմ պայքարը բոլոր նրանց հետ, որ պայքարում են անազնիվի դեմ, անարդարի դեմ, անկիրթի ու ոճրագործի դեմ։ Ես ՄԻԱՆՈՒՄ եմ բոլոր կառուցողների հետ, բոլոր բարեգործերի հետ, բոլոր աշխատողների հետ, որով մեկ միավորով կամ մեկ ձեռքով ոչինչ չես կառուցի, ոչինչ չես բարձրացնի, չես կառուցի ապագան ժողովրդի …
Մենք շատ ավելի շատ պատճառներ ունենք ՄԻԱՆԱԼՈՒ, քան առանձնանալու ու պառակտվելու։ Նրանք, որ առանձնանում են ու պառակտվում, նրանք շինարարները չեն, նրանք քանդողներն են։
ԳՏՆԵՆՔ ՄԵՐ ՄԻՆԱԼՈՒ ՄԻԼԻՈՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ՈՒ ՄԻԱՍԻՆ ՈՉՆՉԱՑՆԵՆՔ ՆԵՐՔԻՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՈՒ ԿԱՌՈՒՑԵՆՔ ԱՅՆ ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐ ՎԱՂՆ Է ԳԱԼՈՒ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել