1in.am-ը գրում է.

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Փենֆիլդ քաղաքում 8-ամյա տղան այրվող թրեյլերից 6 մարդու է փրկել, սակայն ինքը զոհվել է, երբ փորձել է իր հաշմանդամ քեռուն օգնել: Այս մասին գրում է Ria Novosti-ն:

Թրեյլերը պատկանում էր Թայլեր Դուհանի պապիկին, ով հյուրընկալվել էր նրանց տանը:

Գիշերը թրեյլերում, բացի Դուհանից և նրա պապիկից, ևս 7 մարդ է գտնվել, ովքեր նրանց հարազատներն էին: Տեղի ժամանակով առավոտյան մոտ 05:00-ին թրեյլերում հրդեհ է բռնկվել:

Դուհանն առաջինն է նկատել դա և արթնացրել է բոլորին, նրանցից 6-ը լքել են թրեյլերը: Դուհանը, սակայն, չի լքել այն: Նա փորձել է օգնել իր հաշմանդամ քեռուն, ով առանց անվասայլակի չէր կարողանում տեղաշարժվել, սակայն ապարդյուն: Տղան, նրա պապիկը և քեռին զոհվել են, երբ նրանց վրա է փլուզվել թրեյլերի տանիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել