Հատուկ Մաքսային միությանը դեմ խոսողների համար.
Մարդկանց մի խումբ կա, որն ակտիվորեն հակառուսական քարոզ է անում, Ռուսաստանի բացասական կողմերն է ներկայացնում ու իբր հասարակության մասին մտածում: Իրականում` դա պրոեվրոպական քաղաքականություն է: Այն, որ իր նպատակներին հասնելու համար Եվրոպան ոչնչի առջեւ կանգ չի առնում` փաստ է: Օրինակ` Ուկրաինան: Եթե ինչ-որ մեկը կասի, որ ժողովուրդը իր ցանկությամբ է ոտքի կանգնել, չեմ հավատա: Այդ դեպքում` ցույցերն ինչու սկսվեցին հենց այն ժամանակ, երբ Ուկրաինան նախընտրեց Մաքսային միությանն անդամակցել, եւ ոչ թե Եվրոպական միությանը: Ամենից շատ ինձ ցավ է պատճառում, որ ևս մեկ հայ մահացավ`Սերգեյ Նիկոյանը: Սրանից հետո չլսվեց Եվրոպայի կողմնակիցների ձայնը: Եվս մի բան` ցույց տվեք մի եվրոպացու, որը Հայաստանում է ծառայում: Անիմաստ է, մի փնտրեք, չեք գտնի: Իսկ Ռուսաստանը զորք ունի այստեղ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել