Հայկական արտադրության մեղրը և ձուկը կհասնեն ԵվրոպաPanorama.am-ը գրում է.

Այս տարվա երկրորդ կեսից հնարավոր կլինի Եվրոպա արտահանել հայկական արտադրության ձկնամթերք և մեղր: Հայաստանի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Եվրամիության հետ «Թվինինգ» ծրագրի շրջանակներում մշակում է ծրագիր` եվրոպական ստանդարտների համաձայն Հայաստանի ձկնարտադրության ստանդարտիզացիայի համար, այս մասին հայտարարել է հիշյալ ծառայության ղեկավար Աբրահամ Բախչագուլյանը:

«Մենք գրեթե վերջացրել ենք ծրագիրը և, համաձայն Եվրոպական Միության կարգադրության, մինչ մարտի 30-ը այն կներկայացնենք ԵՄ-ի համապատասխան հանձնաժողովին», - ARKAլրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Բախչագուլյանը:

Նա հույս է հայտնել, որ այս տարվա ամռանն արդեն եվրոպացի մասնագետները կայցելեն Հայաստան և արդեն սեպտեմբերից հնարավոր կլինի հայկական արտադրության ձկնամթերքն արտահանել Եվրոպա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել