Անգլիայում կրճատելու են ներգաղթյալների սոցիալական վճարներըLife.panorama.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են սահմանափակել սոցիալական վճարները ԵՄ-ի չաշխատող ներգաղթյալների համար: Բրիտանական աշխատանքի նախարարի խոսքերով ապրիլից պետությունը դադարելու է վճարել Եվրամիության գործազուրկ ներգաղթյալների բնակության ծախսերը:

«Մենք մտադիր ենք տնտեսել բյուջեի միջոցները, ինչպես նաև սահմանափակել մարդկանց ներգաղթը երկիր, ովքեր չարաշահում են մեր սոցիալական ծրագրերը», - հայտարարել է նախարարը: Նրա կարծիքով, ներկայիս համակարգը, որն ամենաբարենպաստ պայմաններն է ստեղծում օտարերկրացիների համար, իրականում դավաճանություն է բրիտանացի աշխատողների հանդեպ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել