168.am-ը գրում է.
Հունվարի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կրակոցներից մահացած Արմեն Հովհաննիսյանի զորամասի 3-րդ գումարտակի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների հարցերի գծով տեղակալ, մայոր Մնացական Ավագյանը լրագրողների հետ զրույցում պատմեց դեպքի մանրամասները: Նա նշեց, որ գիշերը 23:30-24:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ սահմանի մոտ շարժ կա, վտանգավոր երևույթներ են նկատվում: «Ես միանգամից շտապել եմ տվյալ դիրք, այսինքն՝ այն դիրքը, որտեղ գործողությունները տեղի էին ունենում: Հասնելով ճանապարհի կեսին՝ փոխհրաձգությունները միանգամից սկսվեցին: Վազքով ես երևի չորս րոպեում հասա դիրք: Հասել եմ դիրք, փոխհրաձգությունները գնում էին: Հակառակորդը երևի թվաքանակով իրականում շատ-շատ էր: Իրենք և´ դիմացից, և´ ետևից, և´ կողքից խաչաձև կրակոցներ էին արձակում մեր տղաների վրա: Մեր տղաներն էլ չէին լռում, կրակում էին նրանց ուղղությամբ՝ տարբեր ուղղություններով, այսինքն՝ հակառակորդի կրակոցների ուղղություններով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



