Սա իրական պատմություն է, որի համար 20 տարի առաջ` 1994 թվականի հունվար 10-ին, Վիրջինիա նահանգի բնակչուհի Լորենա Բոբբիթը հայտնվեց դատարանում: Նրան մեղադրում էին այն բանի համար, որ դանակով կտրել էր իր քնած ամուսնու` Ջոն Ուեյն Բոբբիթի առնանդամը, իսկ հետո նստել էր մեքենա, գնացել դաշտ ու ամուսնու մարմնի մասը դուրս նետել մեքենայից:


Լորենա և Ջոն Բոբբիթը` դատական նիստի ժամանակ

Հետագայում ոստիկանությունը հայտնաբերեց ամուսնու առնանդամը և, այն  տեղադրելով սառույցի մեջ, տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ արդեն գտնվում էր խեղճ Ջոնը: 9 ժամ տևած վիրահատությունից հետո, վիրաբույժներին հաջողվեց հետ կարել անդամը, և այն հետագայում աշխատունակ էր:
Այս միջադեպը պատահել էր 1993 թվականին հունիսի 23-ի գիշերը` Վիրջինիա նահանգի Մաննասաս քաղաքում, երբ Ջոնը տուն էր վերադարձել հարբած վիճակում: Հետագայում` դատավարության ժամանակ, Լորենը պնդում էր, որ ամուսինն իրեն բռնաբարել էր, բայց նրա հարևաններից ոչ մեկը նրանից որևէ ճիչ չէր լսել, ոչ էլ ինչ-որ այլ աղմուկ: Ավելին, պայքարի ոչ մի հետք չէր հայտնաբերվել` ո՛չ պատառոտված շորեր, ո՛չ կապտուկներ ու քերծվածքներ` Լորենայի մարմնի վրա:
Գիշերվա ուշ ժամին Լորենան վեր էր կացել ու գնացել խոհանոց, որպեսզի ջուր խմի, ինչպես ինքն էր պնդում: Տեսնելով միս կտրելու դանակը՝ Լորենան դրանով վերադարձավ ննջասենյակ, որտեղ խորը գինովցած քնով քնած էր Ջոնը: Կինը անցավ վիրահատական ճանապարհով ամուսնու անդամահատությանը: Կտրված օրգանը նա տարել է դաշտ և իր խոսքերով նետել այն, որպեսզի կենդանիներն ուտեն:
Հետագայում հիշելով, որ մոռացել է վիրակապել ամուսնուն, և նա կարող է մահանալ արյունահոսությունից, և եթե սպասվող դատավարության ժամանակ դատավորը տղամարդ լինի, ում վստահաբար դուր չի գա իր սխրանքը, Լորենը զանգահարեց 911: Բոբբիթների բախտը բերեց. անդամի կտրված մասում թրոմբ էր առաջացել, որը թույլ չէր տվել, որ նա ուժեղ արյունահոսի ու մահանա արյան կորուստից:

2011 թվականի հուլիսի 11-ին, Կալիֆորնիայի Գարդեն Գրով գաղաքի բնակիչ Քեթրին Քյուն` ամուսնու (ով դեռ մայիսին սիրուհի էր գտել ու դիմել էր ապահարզանի) հետ վիճաբանությունից հետո, քնաբեր էր լցրել նրա ընթրիքի մեջ: Այնուհետև, երբ ամուսնը քնել էր, նրա ոտքերն ու ձեռքերը կապկպել էր մահճակալին, արթնացրել էր այդ ստոր դավաճանին ու դանակով կտրել էր նրա առնանդամը:

Կտրված օրգանը նա մտցրել էր աղացի մեջ, աղացել էր այն և նոր զանգել էր շտապ օգնություն` ամուսնու համար և ոստիկանություն` իր: Բնականաբար, մինչև բժիշկները ժամանել էին, հետ կարելու բան էլ չէր մնացել, և խեղճ ամուսնը այլևս միայն անկարող էր միզել իր մարմնի այդ մասով, իսկ սեռական կյանքի մասին կարող էր մոռանալ… եթե, իհարկե, խոսում ենք հետերոսեքսուալ ավանդական սեռական կյանքի մասին:

Ժամանած ոստիկաններին Քյուն բացատրել էր, որ իր ամուսինը արժանի էր նման պատժի, այն բանի համար, ինչ նա արել էր իր հետ: Կնոջ փաստաբանները հետագայում պնդում էին, որ կինն անմեղսունակ է, և գտնվել է դեպրեսիայի մեջ: Սակայն երդվյալ ատենակալները չէին ընդունել այդ փաստարկները, և 2013 թվականի հունիսի 28-ին դատավորը որոշեց Քեթրինին դատապարտել ցմահ ազատազրկման` 7 տարի անց արտահերթ ազատ արձակվելու իրավունքով: Սակայն, եթե անգամ Քեթրինը ազատություն էլ ստանա, չեմ կարծում, որ կգտնվի այնպիսի տղամարդ, ով կհամաձայնվի իրեն նման ռիսկի ենթարկել ու ամուսնանալ այս մոլագարի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել