Lurer.com-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը բարելավել է դարպասը շարունակաբար անառիկ պահելու սեփական ռեկորդը:
Կասիլյասը մադրիդյան թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում` «Էսպանյոլի» դեմ հանդիպմանը և անառիկ է պահել սեփական դարպասը:
Նախորդ ցուցանիշը կազմում էր 518 րոպե: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է մադրիդցիների` նվազագույն հաշվով հաղթանակով:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=127958&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել