Միգրացիան ինքնին լուրջ ազգային անվտանգության խնդիր է, հատկապես Հայաստանի նման երկրների համար, որտեղ բնակչության թիվը, մեղմ ասած, ոգեշնչող չէ: 
Եթե մի քանի տարի առաջ արտագաղթում էին հիմնականում սոցիալական ծանր պայմաններում գտնվող մարդիկ, ապա հիմա արտագաղթում է ինտելեկտուալ զանգվածը, քիչ թե շատ բիզնեսում՝ հաջողակները, գիտնականներն ու ուսանողները... կարճ ասած, մարդիկ, որոնք երկրի ապագայի գրավականներն են: 

Իսկ ինչո՞ւ էմիգրացիա, որովհետև կառավարությունը «աջակցում» է, ստեղծելով այնպիսի պայմաններ, որտեղ ապրելով՝ կորցնում է ամեն տեսակի հույսը, ստեղծագործելու ձգտումը, նույնիսկ սերը հայրենիքի նկատմամբ, որը շատերին այսօր դեռևս պահում է: 
Ո՞ւմ է շահավետ այս երևույթը: Կարծում եմ՝ բոլորին էլ պարզ է: 

Հ.Գ. Այն հասարակությունը, որը որբանում է՝ կորցնելով իր ինտելեկտուալ էլիտային, դատապարտված է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել