Նորզելանդացի բիզնեսմագնատ Ալան Գիբսը, տարված լինելով ժամանակակից քանդակագործությամբ, 1990-ականներին 400 հեկտար տարածություն զբաղեցնող ֆերմա է գնել ու այն, որպես ֆերմա օգտագործելու փոխարեն, տարածքը վերածել է աշխարհի ամենագեղեցիկ քանդակների զբոսայգուն: Այստեղ կարելի է գտնել աշխարհի տարբեր անկյուններից տաղադավոր ժամանակակից քանդակագործների աշխատանքներ: «Գիբսի ֆերմա» կոչվող զբոսայգին մեքենայով մոտ մեկ ժամվա ճանապարհ է կենտրոնական Օուքլենդից: Այս տարածքում չկան սրճարաններ, այնպես որ, խորհուրդ է տրվում այստեղ այցելելուց առաջ հարմարավետ կոշիկներ ու հագուստ կրել ու պիկնիկի համար անհրաժեշտ իրեր վերցնել:
Դե իսկ մինչև հնարավորություն կունենաք հասնել այստեղ, կարող եք քանդակները տեսնել լուսանկարների միջոցով:

























































Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



