Intel ընկերությունը ներկայացրել է Xeon Phi համապրոցեսորը` 50 միջուկով, որը նախատեսված է գերհամակարգիչների ստեղծման համար:
Xeon Phi-ի առաքումները կմեկնարկեն տարեվերջից: Միաժամանակ, առաջին գերհամակարգիչը, որն օգտագործել է այդ արագացուցիչը, արդեն հայտնվել է Top500-ի վարկանիշային ցուցակում:
Xeon Phi-ը ստեղծվել է 22-նանոմետրային տեխնոլոգիայով: Յուրաքանչյուր բլոկ հագեցած է առնվազն 8 Գբայթ օպերատիվ հիշողությամբ, նրա հաշվարկված հզորությունը կազմում է 1 TFlops, հաղորդում է NEWSru.com-ը:
Նյութի աղբյուր՝ http://rema-blog.blogspot.com/2012/06/intel-50.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել