Մի բան ասեմ` չխփեք. էս թուրք ազգայնամոլների շուրջ բարձրացած աղմուկը առնվազն ծիծաղելի է ու էլ ավելի ծիծաղելի են դրա շուրջ հնչող մեկնաբանությունները:
Նախ, ոնց հասկանում եմ, նրա ազգայնամոլ լինելու մասին դատում են զուտ նրա հիման վրա, որ գորշ գայլերի ժեստն արած է նկարվել: Նույն հաջողությամբ, ես էլ կարող ա Մոնթեի կամ Նժդեհի նկարով վերնաշապիկով գնալ Ստամբուլ...կնշանակի արդյո՞ք, որ ես հայ ազգայնամոլ եմ կամ ԱՍԱԼԱ-ից եմ:
Հետո, արդեն որոշելով, որ ինքը ազգայնամոլ էր, ղալմաղալ են անում, թե բա ինչո՞վ էր զբաղված ԱԱԾ-ն: Այ ձեր ցավը տանեմ, կագեբեում հո էքստրասենսեր չե՞ն աշխատում, որ իմանան, թե ով, ինչ ժեստով կնկարվի հրապարակում:
Մնացած աղմուկն էլ վերոնշյալ տրամաբանության մեջ ա տեղավորվում: Բնականաբար, թուրքը ներկայացել է որպես փորձագետ, այլ ոչ թե որպես ազգայնամոլ, դրա համար էլ ընդունելության ա արժանացել մի շարք բարձրաստիճան այրերի կողմից: Էսքան մի բան:



