Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանի ՆԳՆ տվյալներով, երկու խարդախներ իրենց ծանոթին առաջարկել են 60 միլիոն ռուբլու դիմաց կանոնակարգը շրջանցելով մտնել Եդինայա Ռոսսիյա կուսակցության ղեկավար խորհրդի կազմ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Ոստիկանության հաղորդագրությունում նշված է, որ խարդախները պոտենցիալ թեկնածուի հետ հանդիպմանը հայտնել են, որ իրենք լայն կապեր ունեցող կուսակցության բարձրաստիճան ֆունկցիոներների վստահված անձինք են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել