Այս 9 հոգին ապացույցեցին, որ 90-երի հայկական «դուխը» չի կորել:
Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մասին խոսելն ավելորդ է, որովհետև նա իր արարքով դասվեց անմահների շարքում, նա արեց այն, ինչ ի զորու են անել միայն հերոսները, նա դարձավ չափանիշ մեր մատաղ սերնդի համար, մի խոսքով նրա մասին խոսելիս միայն պետք է վանկարկել`Փառք քեզ անմահ հայ զինվոր, Փառք հավիտենյաց…:
Ժամանակն է եկել խոսելու այն մնացած տղաների մասին ևս. չէ՞ որ այս 9 հոգանոց խումբը ապացուցեց, որ ի զորու է ոչ միայն դիմակայել 30 հոգանոց ադրբեջանական «սպեցնազի» դիվերսիոն խմբին, այլ նաև պատճառել նրանց թե՛ ֆիզիկական, թե՛ ռազմատեխնիկական բնույթի մեծ վնաս: Այս տղաների արարքը պետք է ուսուցողական դառնա, նրանց մասին պետք է դոկումենտալ ֆիլմեր նկարվեն. չէ որ նրանք հայ մարդու անկոտրուն կամքի վառ ապացույցն են: Մարդիկ պետք է հիշեն, որ դիրքի ողջ անձակազմը՝ դասակի հրամանատարի գլխավորությամբ, գումարտակի հրամանատարի տեղակալի հետ անհավասար մարտ են վարել հակառակորդի պատրաստված դիվերսիոն խմբի հետ, մարդիկ պետք է հասկանան, որ այս դիվերսիոն օպերացիան սովորական օպերացիք չէր, սա լավ մշակված հեռանկարային բարդ օպերացիա էր, և ես վստահ եմ, որ ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ հասկացավ, որ հայերին հաղթելը ուղղղակի անհնար է…: Ես վստահ եմ, որ այս տղաները այնպիսի դաս տվեցին թշնամուն, որ նա մյուս անգամ այսպիսի քայլի գնալուց առաջ թերևս հազար անգամ կմտածի`արժե գնալ, այսպիսի ռիսկի, թե ոչ, իհարկե եթե ադրբեջանական կողմը ի զորու է ընդհանրապես մտածելու…:
Հ.Գ. Փառք ողջ անձնակազմին
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=472313279547597&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1&stream_ref=10
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել