Ճիշտ է, բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը անհրաժեշտ պայման է, սակայն հերոսի մահը դարձնել «վերլուծությունների» և «եզրակացությունների» թեմա` անթույլատրելի է: «Ո՞ւր է նայում բանակը», «ինչու՞ են այդքան մոտենում մեր դիրքերին» և այս կարգի հարցերը, հավատացեք, մեղմ ասած, տեղին չեն: Ով ծառայել է առաջին գծում, ասածս կհաստատի: Գոնե մի քանի օր վայր դրեք «գեներալական մունդիրները» և մտքի թռիչքները մի հասցրեք առաջնապահներին: Առանց այն էլ լարված իրավիճակ է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/571082736313391?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել