Մենք շատ ենք ուրախանում եւ ոգեւորվում,երբ մեր կատարողները մասնակցում են տարբեր միջազգային երաժշտական մրցույթների:Հաճախ պատահում է այնպես,որ բազում տաղանդավոր երգիչ-երգչուհիներ չունենալով ֆինանսական եւ այլ տեսակի միջոցներ,չունենալով իրենց «մեջքի» ետեւում որեւէ ազդեցիկ կամ հարուստ մարդու՝զրկվում են իրենց կարողություններն ու տաղանդը ցույց տալու հնարավորությունից եւ մնում են ստվերում:Առհասարակ մեր երկրում չի գնահատվում իրական տաղանդը մինչեւ տվյալ կատարողը աչքի չի ընկնում միջազգային մրցույթների ժամանակ: Եւ ահա վերջերս «Նոր Ալիք»մրցույթի մոսկովյան փուլի ժամանակ տաղանդավոր եւ բավականին խոստումնալից երգչուհի Աննա Աղամյանին նկատում է "Impresa"պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Վալենտինա Մակարովան:Նա երգչուհու մեջ տեսնելով տաղանդ եւ խարիզմա՝անձամբ հրավիրում է նրան իր կազմակերպած "Amberstar-2012"միջազգային մրցույթին մասնակցելու,որը կկայանա միանգամից 2 երկրներում՝Շվեդիայում եւ Լատվիայում:Այս տարի այդ մրցույթը նվիրվում է լեգենդար "ABBA"խմբի կազմավորման 40-ամյակին:Տվյալ պրոդյուսերը շատ մեծ կարեւորություն տվեց Հայաստանի մասնակցությանը եւ ցանկություն հայտնեց,որ մեր երկիրը ներկայացնի հենց Աննա Աղամյանը:Մեր երկիրը պատվով ներկայացնելու համար անհրաժեշտ է թիմային մեծ աշխատանք.դիզայներական աշխատանք,բեմական վարպետության եւ վոկալի մասնագետների հետ աշխատանք:Նյութական այդ միջոցների բացակայության պատճառով երգչուհին դիմեց ՀՀ Մշակույթի Նախարարություն եւ ստացավ նախարարության մերժումը:Այստեղից հարց է առաջանում,թե առհասարակ ինչ՞ով է առաջնորդվում մեր Մշակույթի նախարարությունը,ինչո՞վ են ուղղորդվում նրանց որոշումները,ինչու՞ չեն խրախուսում այս խոստումնալից երգչուհուն,ում համար այս մրցույթը կարող է նոր ճանապարհ հարթել:Մշակույթի նախարարությունը կատարում է իր պարտականությունները միայն այն ժամանակ,երբ Արման Հովհաննիսյանին շնորհում է վաստակավոր արտիստի կոչու՞մ ու առհասարակ մենք Մշակույթի նախարարություն ունե՞նք:Ես ընդհանրապես չեմ հիշում որեւէ կարեւոր գործընթաց,որն իրականացրել է տվյալ նախարարությունը:Հուսամ,որ կհայտնվեն մարդիկ,ովքեր կաջակցեն Աննային եւ երգչուհին չի զրկվի մեր երկիրը ներկայացնելու հնարավորությունից:Դե իսկ վերջում վայելեք Աննայի կատարումներից մեկը: