Panorama.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն խոսել է այն զգացողությունների մասին, որոնք նախորդել և հաջորդել էին «Ոսկե գնդակ-2013» մրցանակաբաշխությանը: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
«Սկսել էի նյարդայնանալ մրցանակաբաշխությունից շաբաթներ առաջ: Դա շատ լարված ժամանակահատված էր ինձ համար: Բոլորը խոսում էին «Ոսկե գնդակից»: Սկզբում ասում էին, որ ես կհաղթեմ, հետո սկսեցին նշել, որ մրցանակը կհանձնեն Ռիբերիին:
Բոլորը հենց այս հարցն էին քննարկում, ու որքան էլ փորձում էի չլսել նրանց, միևնույն է, ընկնում էի նորությունների հորձանուտում: Անգամ մայրս էր հարցնում, թե կհաղթե՞մ արդյոք: Հիմա, երբ ամեն ինչ ավարտվել է, ես ինձ իսկապես հանգիստ եմ զգում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/sport/2014/01/22/ronaldu/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել