Lurer.com-ը գրում է.

Կիևում իրավապահների և ընդդիմադիր ակտիվիստների միջև բախումների ընթացքում գրանցվել է առաջին զոհը: Այս մասին հայտնում է «Сегодня» պարբերականը:

Կիևի գլխավոր հիվանդանոցում մահացել է ցուցարարներից մեկը: Նշվում է, որ 22-ամյա ակտիվիստը մահացել է «Դինամո» մարզադաշտում տեղի ունեացած մեծ ընդհարման արդյունքում, երբ ոստիկանները փորձել են ամեն կերպ ցրել ցուցարարներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Դինամո» մարզադաշտում ցուցարարների և իրավապահ մարմինների միջև մեծ ընդհարումներ են տեղի ունենում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել